Անձնական տվյալների մշակման քաղաքականություն
«ԴԻՋԻԹԱԼ ԼԱՅՆ» ՍՊԸ (Ընկերությունը) գործածում է սույն կայքը (Կայք) հասարակությանը իր գործունեության մասին տեղեկացնելու համար: Կայքի` որպես ամբողջության, ինչպես նաև կայքում տեղ գտած տեքստի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Ընկերությանը: Ոչ ոք չի կարող վերարտադրել սույն կայքում տեղակայված տեքստը, պատճենը կամ պատկերները (բացառությամբ հստակորեն հանրային տիրույթից վերցված տեղեկատվության) ամբողջությամբ կամ մասնակիորեն առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:
Ընկերությունը գնահատում է Ձեր աջակցությունը և երաշխավորում Ձեր գաղտնիությունը: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է Ընկերությունը վարվում այդ տեղեկատվության հետ:
Ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` պահպանելու մեր առցանց այցելուների գաղտնիությունը: Կայքի այցելուներից Ընկերությունը չի պահանջում գրանցվել կամ տրամադրել անձնական տեղեկատվություն Կայքը դիտելու համար, քանզի Ընկերությունը չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կամավոր և գիտակցաբար տրամադրում են այդ տեղեկատվությունը: Ընկերությունը հավաստիացնում է Ձեզ, որ իր կայքում պահպանվում են բոլոր նրանց գաղտնի ինքնությունը, ովքեր կապ են հաստատել Ընկերության հետ սույն կայքի միջոցով: Եթե Դուք ունեք հարցեր սույն Կայքի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝
- գրելով մեր էլեկտրոնային հասցեին՝ info@digline.am
Դուք կարող եք կապ հաստատել մեզ նաև, եթե
- ունեք համապարփակ բնույթի հարցեր,
- ցանկանում եք հետադարձ կապ հաստատել մեզ հետ և ունեք մեկնաբանություններ:
Տեղեկատվության հավաքագրում
Ինչպես վերը նշվեց, Ընկերությունը չի պահանջում իր այցելուներց գրանցվել, այլ կերպ ասած, տրամադրել անձնական տեղեկատվություն իր Կայքն այցելելու համար: Ընկերությունը չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դա, բացառությամբ որոշ անձը չհաստատող տեղեկատվության Կայքի ներքին վերանայման համար: Այն ներառում է այցելուների քանակը, դիտված էջերը և այլ նման տեղեկություն, որը օգտագործվում է Կայքը բարելավելու և Ձեր այցելությունը հնարավորինս բավարարող դարձնելու համար: Ընկերությունը կարող է այդ տեղեկատվությունը տրամադրել իր ծառայության մատակարարներին, բացառապես Ընկերության անունից առաջադրանքների կատարման, ինչպես նաև Կայքի պահպանման նպատակով: Ծառայության մատակարարներին, սակայն, չի թույլատրվում օգտագործել այդ տեղեկատվությունը սեփական նկատառումներով կամ կիսվել այդ տեղեկատվությամբ երրորդ անձանց հետ: Ընկերությունը չի վաճառում այդ տեղեկատվությունը առևտրային նկատառումներով:
Կարիերայի (աշխատանքի) բաժին
Ընկերությունը իր Կարիերայի և թափուր աշխատատեղերի էջի այցելուներից պահանջում է կոնտակտային տեղեկություններ (օրինակ` անուն, էլեկտրոնային փոստի և տան հասցե), ինչպես նաև անձնական տեղեկություններ, ինչպիսիք են ինքնակենսագրականը և ուղեկցական նամակ: Այս տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես Ընկերության անձնական նպատակների համար և չի կիսվում այլ կազմակերպությունների հետ:
Պրոֆիլ
Քուքի ֆայլերից (cookies) և լոգ ֆայլերից (log files) ստացված տեղեկատվությունը պահվում է Կայքի այցելուների դիտողական նախընտրություններին հետևելու համար, սակայն անձնական տեղեկություններ այս միջոցների օգտագործմամբ չեն հավաքվում և դրանք երրորդ անձանց չեն տրամադրում:
Քուքիներ (Cookies)
Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայքը: Ընկերությունը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի ընդհանուր շարժը հետազոտելու և այցելությունները բարելավելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով Դուք կօգնեք Ընկերությանը բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:
Լոգ Ֆայլեր (Log Files)
Շատ ինտերնետ կայքային սերվերների նման, Ընկերությունը նույնպես հավաքում է կոնկրետ տեղեկատվություն և պահպանում դրանք լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), հետադարձման/ելքի էջերը, պլատֆորմի տեսակը, օր/ժամ, ինչպես նաև վերլուծելու միտումների (trends) սեղմումների քանակը, Կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և ձեռք բերված համընդհանուր տեղեկատվության համախառն օգտագործելու համար: Այս` անձը չհաստատող տեղեկատվությունը օգտագործում է միտումները (trends) ուսումնասիրելու, կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և օգտատերերի մասին համընդհանուր տեղեկատվություն հավաքելու համար: Առանց Ձեզ զգուշացնելու այս ավտոմատ կերպով հավաքվող տեղեկատվությունը չի միացնում Ձեր անձնական տեղեկատվության հետ և/ կամ օգտագործում այլ նպատակներով:
Հղումներ
Այս կայքէջը պարունակում է այլ կայքերի հղումներ: Խնդրում ենք հաշվի առնել, որ Ընկերությունը չունի վերահսկողություն և պատասխանատու չէ այլ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար: Խրախուսելի է կարդալ անձնական տեղեկատվություն հավաքող կայքերի գաղտնիության հայտարարությունները: Քանզի սույն գաղտնիության հայտարարությունը վերաբերվում է միայն սույն Կայքով հավաքագրվող տեղեկատվությանը:
Ծնողների համար
Անչափ հաճելի է տեսնել, որ երիտասարդները այցելում են https://digline.am/ կայքը` տեղեկանալու Ընկերության մասին: Ընկերությունը 18-ը չլրացած անձանցից գիտակցաբար չի հարցնում և չի պահպանում անձնական տեղեկատվություն, ինչպես նաև չի սպասարկում նրանց:
Անվտանգություն
Ընկերությունը բազում նախազգուշական միջոցներ է կիրառում https://digline.am/ կայքէջի այցելուների տեղեկատվությունը պաշտպանելու համար: Երբ մեր ձևաթղթերում լրացվում է զգայուն տեղեկատվություն, վերջինս գաղտնագրվում է:
Փոփոխությունների ծանուցում
Գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում և թարմացվում է: Թարմացումների մասին յուրաքանչյուր տեղեկատվություն կտեղադրվի Կայքում: